Վրաստանը կորոնավիրուսի պատճառով անցնում է համաճարակային պատրաստվածության
Վրաստանում կորոնավիրուսի ներթափանցման ռիսկի աճի հետևանքով երկրի առողջապահության նախարարությունը անցում է համաճարակային պատրաստվածության ռեժիմի: Այս մասին հայտարարել է երկրի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Այս շաբաթ հայտնի կդառնա վրացական կառավարության նոր հրամանագրի մասին, որտեղ մանրամասն կներկայացվի, թե ինչպես են հետևելու այն մարդկանց, որոնք Վրաստան են ժամանում են աշխարհի տարբեր երկրներից:
Տվյալ պահին Վրաստանում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը աշխարհի բոլոր երկրներին կոչ է անում ուժեղացնել վիրուսի տարածման դեմ պայքարի միջոցները:
Նախորդ օրը 9 հիվանդ էր տեղափոխվել Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց` զննության: Նրանցից 2-ն Իրանի քաղաքացիներ էին, որտեղ կորոնավիրուսի դեպքեր էին գրանցվել երկրի տարբեր շրջաններում, իսկ 7-ը ՝ Վրաստանի քաղաքացիներ, որոնք ժամանել էին Չինաստանից: Ստուգումներից հետո 5 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցից, քանի որ չի հայտնաբերվել կորոնավիրուս:
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը հայտարարել Է, որ կորոնավիրուսի համաճարակն առջևում Է
Ֆրանսիան ստիպված կլինի դիմակայել կորոնավիրուսի համաճարակին, իսկ բժիշկների խնդիրն Է՝ արդյունավետ կերպով հակազդել հիվանդու...
Կորոնավիրուսի պատճառով Մոսկվայում սկսվել է վայրի կենդանիների որս
Մոսկվայի «Ռոսպոտրեբնադզորի» մոսկովյան դեպարտամենտի ղեկավար Ելենա Անդրեևան ասել է, որ Մոսկվայում իրականացվում է կրծողների...
Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում՝Փետրվարի 27-29-ը, մարտի 2-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին շրջանների զգա...
Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով
Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնե...