«Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ի նորանշանակ տնօրենի ամուսինը սպառնում է «կոտրել աշխատակիցների ոտքերը». ահազանգ
Արդեն մի քանի ամիս է, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող «Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ում։ Երեկվանից Shamshyan.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել։ Ահազանգող քաղաքացիները, ներկայանալով, որ իրենք երկար տարիներ որպես ընթերցողներ մեծ սիրով այցելել են նշված գրադարան, հիմա չեն կարողանում, քանի որ ամիսներ առաջ նշանակված նոր տնօրենի պատճառով գրադարանում լարված իրավիճակ է։
Գրադարանի աշխատակիցները պատմել են, որ նոր տնօրենի վատ հարաբերություններ ունի բոլորիս հետ և բանը հասել է նրան, որ նրա ամուսինը սպառնում է կոտրել աշխատողների ոտքերը։
«Առանց որևէ նախազգուշացումների, որոշել է գրչի մեկ հարվածով ողջ կոլեկտիվին ազատել աշխատանքից, մինչդեռ բոլորս զգալով նրա ոչ ճիշտ և ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետևանքով ինչպես է գրադարանը հեղինակազրկվում, ընդվզեցինք՝ պահանջելով նրա հրաժարականը։ Դրանից հետո սկսվեցին հետապնդումները, էլ չենք խոսում նրա կողմից արհամարհական վերաբերմունքի մասին»,– ասել են աշխատակիցները։
Նրանք պահանջում են, որպեսզի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը կարգավորեն խնդիրը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բժիշկներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնում
Երևանում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարի...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...