Երևանում թալանել են Արագածոտնի մարզի ավագ դատախազի ավտոտնակը
Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախաատրաստվում երեկ՝ փետրվարի 24-ին, Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած գողության փաստով, այս մասին հայտնում է Shaymshyan.com-ը:
Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Բաշինջաղյան փողոցի բնակիչ Վարդան Մելքոնյանը և հայտնել, որ փետրվարի 23-ի ժամը 19:00-ից մինչև փետրվարի 24-ի ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում ահայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Բաշինջաղյան փողոցի 17 շենքի բակում գտնվող իրեն պատկանող ավտոտնակի դուռը բացել են և այնտեղից գողացել 4 հատ անվադող և հեծանիվ:
Վ. Մելքոնյանը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է խոշոր չափի վնաս:
Աղբյուրի տեղեկություններով՝ Վ. Մելքոնյանն աշխատում է ՀՀ գլխավոր դատախազության Արագածոտնի մարզի դատախազությունում՝ որպես ավագ դատախազ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բժիշկներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնում
Երևանում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարի...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...