Երևանի ավտոլվացման կետերից մեկում դասախոսը ծեծի է ենթարկվել
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 23-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ժամը 14:40-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ձեռքի և գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 36-ամյա Կարեն Դիլբարյանն է: Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում նրան, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 170/1 հասցեում գործող ավտոլվացման կետում անհայտ անձը վիճաբանության ժամանակ գլխով հարվածել է Կ. Դիլբարյանի գլխին, ով հավասարակշռությունը կորցրել և ընկել է, որից հետո անհայտ անձը հարվածներ է հասցրել Կ. Դիլբարյանի մարմնի տարբեր մասերին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Դիլբարյանը աշխատում է Երևանի պետական բժշկական համալսարանում՝ որպես դասախոս:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բժիշկներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնում
Երևանում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարի...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...