Ձերբակալվել է Ստամբուլում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռի օդաչուն
Փետրվարի 5-ին Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան միջազգային օդանավակայանում Ստամբուլ-Իզմիր չվերթն իրականացրած «Boeing 737» ինքնաթիռի անհաջող վայրէջքի հետևանքով 3 մարդ էր զոհվել:
Անատոլիայի հանրապետական գլխավոր դատախազությունը դեպքի առնչությամբ հետաքննությունն էր սկսել:
Ինքնաթիռի օդաչուն մեղադրվել է 3 մարդու մահվան պատճառ դարձած աշխատանքային անփութության մեջ: Օդաչուն հիվանդանոցում բուժում ստանալուց հետո ձերբակալվել է, հայտնում է ermenihaber-ը։
Հիշեցնենք, որ Իզմիր-Ստամբուլ չվերթը սպասարկող թուրքական «Pegasus» ընկերության ինքնաթիռը կոշտ վայրէջքի պատճառով դուրս է եկել թռիչքուղուց և վթարվել՝ բաժանվելով մի քանի մասի: Ինքնաթիռում եղել է 183 մարդ, որոնցից 177-ը ուղևոր, իսկ 6-ը՝ անձնակազմի անդամներ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բժիշկներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնում
Երևանում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարի...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...