Արցախում վերին շնչուղիների սուր վարակով հիվանդներից վերցվել են նմուշներ և ուղարկվել ՀՀ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակվում է իրականացվել մշտադիտարկում վերին շնչուղիների սուր վարակով գրանցվող հիվանդների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:
Մշտադիտարկում իրականացվում է նաև հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական և նախադպրոցական հիմնարկներ հաճախող երեխաների նկատմամբ:
Սկսած ս.թ. փետրվարի 20-ից առ այսօր աճել է ինչպես ամբուլատոր հաճախումներն, այնպես էլ շտապ օգնության կանչերը, կապված վերին շնչառական ուղիներով սուր վարակների դեպքերի հետ: Ելնելով վերը նշվածից առաջարկություն է ներկայացվել ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությանը, հետևել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի նոյեմբերի 6-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակաբանական հսկողություն» սանիտարահամաճարակային կանոններ և նորմեր 3.1.1-021-15» N225-Ն հրամանի գլուխ 16-ի 66 կետի պահանջներին, որտեղ նշվում է, որ ուսումնական հաստատությունները փակվում են արձագանքման և նախազգուշական միջոցառումներ կազմակերպելու նպատակով` երբ դպրոցներում նկատվում է սաների միաժամանակ 25 % բացակայություն` գրիպով և սուր շնչառական հիվանդություններով: Նախորդ շաբաթվա ընթացքում, հաշվի առնելով վերը նշված հրամանի պահանջները, փակվել են հանրապետությունում գործող հանրակրթական ու նախադպրոցական հիմնարկները 2 օր ժամկետով՝ փետրվարի 21-ին ու 22-ին:
Այժմ ի տարբերություն նախորդ շաբաթվա տվյալների, հաշվի առնելով, որ ոչ բոլոր շրջաններում ու գյուղերում է արձանագրվում հիվանդության բարձր դիմելիություն, դադարեցվել են հրամանի պահանջներով արձանագրված հանրակրթական ու նախադպրոցական հիմնարկների աշխատանքը:
ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում է հանրապետության բնակչությանը չանհանգստանալ, իրավիճակը վերահսկվում է նախարարության կողմից: Հերթական անգամ, փետրվարի 24-ին մի խումբ հիվանդներից վերցվել է նմուշներ ու ուղարկվել Հայաստանի Հանրապետություն՝ ախտորոշման ճշտման նպատակով: Պետք է նշել, որ առ այսօր հանրապետությունում կորոնավիրուսով գրանցված դեպքեր չեն արձանագրվել:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Բժշկական դիմակներ Հայաստանում չկան, իսկ կորոնավիրուսն այսքան մոտ է․ քաղաքացիներն ահազանգում են
Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի տարածումից հետո Հայաստանում բժշկական դիմակները թանկացել են, իսկ խոշոր դեղատնային ցանցե...
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով Իրանի քաղաքացի է մահացել. Mamul.am
«Աստղիկ» ԲԿ-ից MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը, ըստ որի՝ 56-ամյա տղամարդ է մահացել. լրատվալան...