«Armenia Airways»-ն այս շաբաթ երկու չվերթ կիրականացնի Իրան՝ չորեքշաբթի և ուրբաթ
Այս շաբաթ, մինչև փետրվարի վերջ, «Armenia Airways» ավիաընկերությունը Հայաստանից Իրան երկու չվերթ կիրականացնի՝ չորեքշաբթի, փետրվարի 26-ին, և ուրբաթ, փետրվարի 28-ին:
Ավիաընկերությունը տեղեկացնում է, որ այդ երկու թռիչքով Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Իրանի քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանի քաղաքացիները և Հայաստանի կացության կարգավիճակ ունեցող քաղաքացիները:
Առաջիկա չվերթների մասին ավիաընկերությունը կտեղեկացնի հաջորդիվ:
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ՀՀ կառավարությունը երեկ որոշեց երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունն Իրանի հետ, իսկ օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
Բժշկական դիմակներ Հայաստանում չկան, իսկ կորոնավիրուսն այսքան մոտ է․ քաղաքացիներն ահազանգում են
Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի տարածումից հետո Հայաստանում բժշկական դիմակները թանկացել են, իսկ խոշոր դեղատնային ցանցե...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով Իրանի քաղաքացի է մահացել. Mamul.am
«Աստղիկ» ԲԿ-ից MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը, ըստ որի՝ 56-ամյա տղամարդ է մահացել. լրատվալան...