ՏԵՍԱՆՅՈՒԹ. 33-ամյա տղամարդը Իջևանի էլեկտրական խանութ-սրահից գողացել է բջջային հեռախոսներ
Ամիսներ առաջ ոստիկանության Իջևանի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Իջևանի էլեկտրական տեխնիկայի խանութ-սրահներից մեկից գողացել էին բջջային հեռախոսներ։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Իջևանի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ՝ համագործակցելով Տավուշի մարզային վարչության ու նախաքննական մարմնի ծառայողների հետ։ Հետևողական աշխատանքի արդյունքում փետրվարի 18-ին հանցագործությունը բացահայտվեց։
Ոստիկանության Իջևանի բաժին բերման ենթարկված, ապա քննչական բաժին ներկայացված 33-ամյա տղամարդը խոստովանական ցուցմունք տվեց։
Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ «Մոնակո պլազա»-ում. հատուկ ջոկատայինները տեղում են. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ, որ Կոտայքի մարզի Զովունի համայնքում գտնվող «Մոնակո Պլազա» հյուրանոցում ոստիկանական...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Սարալանջում բախվում են Porsche Cayenne-ը, Lexus-ն ու BMW-ն
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սարալանջի նորակառույց ճանապարհի, ավտոմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչպես են ոստիկանները տակնուվրա արել «Վստրեչի Ապեր»-ի տունը
Ոստիկանների ներխուժելու նպատակը վնաս պատճառելն է եղել: Այս մասին լրագրողներին ասաց Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+ Վարչապետի վրա բուկլետ նետող աղջիկը պատմում է դեպքի մասին
Այսօր ֆեյսբուքյան օգտատերերից Գեղամ Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ բ...