Լևոն Երանոսյանի գործով դատական նիստին ներկա է Ալեն Սիմոնյանը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ սկսվել է ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը։ Նշենք, որ գործը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում և այս դատական նիստին կուսումնասիրվեն նախաքննական հատորներում առկա տեսաձայնագրությունները։
Դատական նիստին ներկա է նաև գործով տուժող Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանը մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին ՝ Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ ցուցարարների նկատմամբ ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ գործադրելու մեջ։ Գործողության հետևանքով տուժած են համարվել 2 տասնյակից ավելի անձինք։ Պատճառվել են տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնասներ:
Լևոն Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետևանքով Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի նույնպես ստացել են մարմնական վնասվածքներ:
Նշենք նաև, որ գործով տուժողներից են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Երկու շաբաթով կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցն...
Նոր մանրամասներ՝ «էլիտար» զորամասից․ ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները
«Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ»։...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախա...