Գերմանիայում կրակել են թուրք կրոնական գործչի տան վրա
Գերմանիայի Հելիբրոն քաղաքում ատրճանակով կրակ են բացել Կրոնական գործերի թուրք-իսլամական միության գլխավոր քարտուղար Աբդուրահման Աթասոյի տան վրա:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Աթասոյը, երբ զանգահարել է ոստիկանություն, գերմանացի ոստիկանը նրան պատասխանել է, որ այդ պահին իրենց «միակ գործը» ինքը չէ և չի մեկնել դեպքի վայր, հայտնում է ermenihaber-ը։
Աբդուրահման Աթասոյը թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է, որ չնայած իր ահազանգերին՝ գերմանացի ոստիկանը չի մեկնել դեպքի վայր:
«Փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը, մեր տան դիմաց կրակոցների ձայներ լսեցինք: Տան մուտքի դռան մոտ 5 պարկուճ կար: Երբ զանգահարեցինք ոստիկանություն, մեզ ասացին` «մենք մի շարք գործեր ունենք, առաջինն ու վերջինը չեք, ստիպված եք սպասել»,-պատմել է Աթասոյը:
Նրա վկայմամբ` ոստիկանությունը փետրվարի 23-ին է նոր միայն ժամանել դեպքի վայր և սկսել հետաքննել:
Նշենք, որ ավելի վաղ Գերմանիայի Հանաու քաղաքի ժամացի երկու վայրում տեղի ունեցած հրաձգության հետևանքով սպանվել էր 10 մարդ, որոնցից 4-ը թուրք էին:
Այս դեպքերի կապակցությամբ Գերմանիայի թուրքական համայնքը Հանաու քաղաքում բողոքի ակցիա է սկսել, որին մասնակցել է շուրջ 10.000 մարդ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բժիշկներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնում
Երևանում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարի...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...