Հասարակություն

Ալավերդու պարեկային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ալավերդու պարեկային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի լույս 21-ի գիշերը ոստիկանության Թումանյանի բաժնի պարեկայինները շրջիկ ծառայություն…

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի լույս 21-ի գիշերը ոստիկանության Թումանյանի բաժնի պարեկայինները շրջիկ ծառայություն իրականացնելիս Դսեղ գյուղի վարչական տարածքում ստուգել են Մարց գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդու բեռնատարը, որը բարձված է եղել մոտ 6 խորանարդ մետր փայտանյութով։

 

Վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

 

Պարզվել է, որ վարորդը փայտանյութը ձեռք է բերել Մարց գյուղի մի բնակչից՝ Վանաձոր տեղափոխելու համար։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Հանգամանքները պարզվում են։ 

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250