Մինչև 2023-ը Հայաստանի ոստիկանության բոլոր բաժիններում տեղադրվելու են տեսախցիկներ
Հայաստանի ոստիկանության բաժիններում բռնության գործադրման և խոշտանգման դեպքերը բացառելու նպատակով մինչև 2023 թվականը նախատեսվում է բոլոր բաժիններում տեղադրել տեսախցիկներ:Փետրվարի 22-ին «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը:
«Պիլոտային ծրագրով արդեն կահավորել են ոստիկանության 10 ստորաբաժանումներ: Հիմա ներքին իրավական ակտերի խնդիր կա: Շատ մոտ ժամանակներում այդ գործընթացը կսկսի գործել: Ֆինանսական կամ տեխնիկական խնդիրներ չկան, այդ բոլոր 10 բաժինները կահավորված են ավելի շատ տեսախցիկներով, քան նախատեսված էր սկզբում»,- ասաց Եսայանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Նիկոլ Փաշինյանը Արցախում ԶՈՒ ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին Ստեփանա...
Բժշկական դիմակներ Հայաստանում չկան, իսկ կորոնավիրուսն այսքան մոտ է․ քաղաքացիներն ահազանգում են
Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի տարածումից հետո Հայաստանում բժշկական դիմակները թանկացել են, իսկ խոշոր դեղատնային ցանցե...
Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ք...