Կրակոցներ Երեւանում. հայտնաբերվել են ատրճանակից կրակված գնդակներ
Երեկ կրակոցներ են հնչել Երեւանում: Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցի 88 հասցեի մոտ մի քանի անգամ կրակոցներ են հնչել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ, դեպքի վայր են մեկնել իրավապահ մարմինները: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կրակոցներն արձակվել են Երեւան քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Արմեն Թամազյանի կողմից շահագործվող Infiniti QX մակնիշի ավտոմեքենայի վրա, որից հետո կրակոցներ արձակողը դեպքի վայրից դիմել է փախուստի: Շամշյանի տեղեկություններով՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ա. Թամազյանի ավտոմեքենայի վրա կրակոցներ է արձակել Երեւանի բնակիչ՝ 35-ամյա Սուրեն Ա.-ն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ կասկածյալ Սուրեն Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել է 3 հատ գնդակ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բժիշկներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնում
Երևանում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարի...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...