Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Արմավիր քաղաքի բնակիչ, 41-ամյա մի տղամարդու։Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ…

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Արմավիր քաղաքի բնակիչ, 41-ամյա մի տղամարդու։

Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր մոտ 4 գրամ քաշով։ Տղամարդու հայտնածով՝ հայտնաբերվածը թմրամիջոց է։

Այն փաթեթավորվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250