Պատահարներ
Սայաթ-Նովա գյուղում տեղի ունեցած կրակոցների փաստով հարուցվել է քրեական գործ
WRed
Փետրվարի 18-ին՝ ժամը 21։10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղում կրակում են:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մի խումբ անձինք Րաֆֆու փողոցում հայհոյանքներ են հնչեցրել, իսկ նրանցից մեկը որսորդական ազդանշանային հրթիռանետից կրակոցներ է արձակել օդ՝ խանգարելով բնակիչների անդորրը:
Ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 20-ին՝ ժամը 11։00-ին, Մասիսի բաժին են ներկայացել երկու երիտասարդ, տվել խոստովանական բացատրություններ ու ներկայացրել որսորդական ազդանշանային հրթիռանետը:
Խուլիգանության փաստով հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
WRed
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
WRed
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բժիշկներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնում
WRed
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
WRed