Երևանն աճուրդով վաճառում է 11 հողատարածք. նախնական գները՝ 1.6-30 մլն դրամ
Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովն այսօր հայտարարել է համայնքային սեփականություն համարվող 11 հողամասի փակ դասական աճուրդ:
Աճուրդով վաճառվող հողամասերը գտնվում են Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Կենտրոն, Նուբարաշեն, Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքներում: Դրանցից 6-ը նախատեսված է բնակելի կառուցապատման համար, 5-ը՝ հասարակական կառուցապատման: Ամենաէժան հողատարածքը Արաբկիրում է (1.6 մլն դրամ), ամենաթանկը՝ Կենտրոնում (30 մլն դրամ):
Քաղաքապետարանի պաշտոնական կայքում ներկայացված են հողամասների մեկնարկային գները, նշանակությունը (հասարակական թե բնակելի կառուցապատման համար), մակերեսները: Աճուրդը կայանալու է 2020 թվականի մարտի 19-ին։
[0660620075f465b670d7c8c5de3d321a.png]
[a202ba35d490efb519dbeae6ad01a51e.png]
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՀՐԱՏԱՊ․ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվեցին պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին եւ Զինված ուժերի բարոյահոգեբան...
ՌՈ պետին և Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից հեռացնելու առաջարկությունները ուղարկել են նախագահի
ՀՀ նախագահի աշխատակազմը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբան...
Երկու շաբաթով կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցն...