Արձանագրվել է ապօրինի ձկնորսության 11 դեպք, որից 10-ով հաշվարկվել է 507.500 ՀՀ դրամի վնաս
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 48 դեպք, որից 37 դեպքով հաշվարկվել է 4.496.340 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 13 դեպքով նշանակվել է 1.500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 33 դեպք, որից 25-ով հաշվարկվել է 3.441.840 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 9-ով նշանակվել է 1.100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Լոռի՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (3 բոխի, 3 թեղի, 1 բալենի) հաշվարկվել է 96.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով՝ 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Տավուշ` փայտանյութի ապօրինի տեղափոխման 19 դեպքից (20,65 խմ վառելափայտ, 11,28 խմ թափուկ վառելափայտ) 17-ով հաշվարկվել է 805.640 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակավել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Ապօրինի ծառահատման 4 դեպքով (9 բարդի, 11 հաճարենի, 1 սոճենի, 1 կաղնի) հաշվարկվել է 2.485.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով հաշվարկվել է 55.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 11 դեպք, որից 10-ով հաշվարկվել է 507.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Գեղարքունիք՝ արձանագրված 5 դեպքով (141 հատ՝ 41,9 կգ սիգ տեսակի ձուկ, 42 հատ պոլիէթիլենային ցանց) հաշվարկվել է 209.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված ձկան ապօրինի որսի 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կոտայք՝ արձանագրված 1 դեպքով (39 հատ՝ 11 կգ սիգ տեսակի ձուկ) հաշվարկվել է 55.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևան՝ արձանագրված 2 դեպքով (63 հատ՝ 29,4 կգ սիգ տեսակի ձուկ) հաշվարկվել է 147.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշ՝ արձանագրված 1 դեպքով (30 հատ՝ 12,2 կգ սիգ տեսակի ձուկ) հաշվարկվել է 61.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտն՝ նախկինում արձանագրված ապօրինի ձկան վաճառքի 1 դեպքով հաշվարկվել է 35.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 2 դեպք։
Լոռի՝ Հողի վերին շերտի դեգրադացիայի 2 դեպքով հաշվարկվել է 547.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակավել՝ 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Ամփոփվել է թվով 2 ստուգում։
Արարատ՝ «Լևոն Ասատրյան» ԱՁ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Լոռի՝ նախկինում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.296.700 ՀՀ դրամ։