Խոշոր և ողբերգական վթար Կապանում
Փետրվարի 20-ին՝ ժամը 21:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Հունան Ավետիսյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր:
Պարզվել է, որ բախվել են «Nissan Bluebird» (վարորդ` Գարիկ Ա., ծնված 1986 թ.) և «Hyundai» (վարորդ՝ Մհեր Դ., ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վարորդները և ուղևոր Ալբերտ Հ.-ն (ծնված 1984 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները Մ. Դ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:
Փրկարարները «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մհեր Ս.-ին (ծնված 1974 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ և գիշերը մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բժիշկներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնում
Երևանում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարի...