Վանաձորում համատիրությունների ղեկավարները կասկածվում են օտարերկրացիների կեղծ տեղեկանքներ տրամադրելու մեջ
Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Լոռու մարզում տեղի ունեցած պաշտոնական լիազորությունների չարաշահման փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ Վանաձորում գործող համատիրություններից մեկի ղեկավարը իր լիազորություններն անցնելու միջոցով 2019 թ.-ի սեպտեմբեր ամսին Ումար Օմարովին, Մուսլիմ Գաբիբուլաևին, Էլմիրա Գաբիբուլաևին, Ռամոնով Խետագ Արսենովիչին, Խադոնով Մարատ Ռուսլանովիչին տրամադրել է Աճառյան փողոցի 11 շենքի թիվ 26, Ներսիսյան թաղամասի 12 շենքի թիվ 50 և Աճառյան փողոցի 15 շենքի թիվ 20 բնակարաններում փաստացի բնակվելու վերաբերյալ իրավունք վերապահող կեղծ տեղեկանքներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ տեղեկանքները նշված անձինք ներկայացրել են ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման քննական բաժանմունք և հիշյալ տեղեկանքների հիման վրա Հայաստանում իրենց անվամբ հաշվառել են ավտոմեքենաներ, մինչդեռ նշված անձինք վերոգրյալ հասցեների բնակարաններում երբևէ չեն բնակվել: Լոռու մարզի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված անձանց գտնվելու վայրը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ք...
Նիկոլ Փաշինյանը Արցախում ԶՈՒ ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին Ստեփանա...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...