ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապօրինություն Դիլիջանի թիվ 2 դպրոցում
Ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել Դիլիջանի թիվ երկու հիմնական դպրոցում կատարված ապօրինությունների վերաբերյալ։
Մասնավորապես, պարզվել է, որ դպրոցի պաշտոնատար անձինք, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2009-ից 2013 թվականների ընթացքում երեք անձի դպրոցի հնոցապան են ձևակերպել։
Նրանք աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ աշխատավարձ է դուրս գրվել։ Բացի այդ, Դիլիջանի երկու բնակչուհու ձևակերպել են դպրոցի պահակ, ապա տրամադրել նախածննդյան ու հետծննդյան արձակուրդներ։ Այդ ընթացքում նրանց պարտականությունները կատարել է մեկ ուրիշը։
Հիշյալ ապօրինությունների հետևանքով յուրացվել է ընդհանուր 2 միլիոն 287 գազար դրամից ավելի գումար։ Պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերի յուրացման կամ վատնման և պաշտոնեական կեղծիքի փաստերով ոստիկանության Դիլիջանի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։
Նմանատիպ հոդվածներ
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Սարալանջում բախվում են Porsche Cayenne-ը, Lexus-ն ու BMW-ն
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սարալանջի նորակառույց ճանապարհի, ավտոմ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ «Մոնակո պլազա»-ում. հատուկ ջոկատայինները տեղում են. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ, որ Կոտայքի մարզի Զովունի համայնքում գտնվող «Մոնակո Պլազա» հյուրանոցում ոստիկանական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թիվ 57 երթուղու ավտոբուսում գողացել էր դրամապանակը և բռնվել նույն պահին
Փետրվարի 17-ին, ժամը 9.30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստաց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրաձգություն Գերմանիայում․ զոհվել է 8 մարդ
Գերմանիայի Հանաու քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է տեղական Bild թերթը, զոհվել է 8, վիրավորվել՝ 5...