«Ռիո Մոլ»-ի տարածքում 2 անչափահասի դանակահարության դեպքը բացահայտվել է
Փետրվարի 18-ին` ժամը 21:55-ին, հիվանդանոցից Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ «գոտկային շրջանի և ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերքեր» և «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշումներով բուժօգնության են ընդունվել 17-ամյա երկու պատանի:
Ահազանգով օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Պարզվեց՝ պատանիներից մեկն ի վիճակի չէր հաղորդում տալու, իսկ մյուսը հրաժարվեց:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 18-ին` ժամը 20:30-ին, Փափազյան փողոցի առևտրի կենտրոնի հարակից բակում հիվանդանոց տեղափոխվածներն ու չորս այլ պատանիներ վիճաբանել են, որի ընթացքում նրանցից մեկը դանակահարել է պատանիներին:
Դանակահարողը և վիճաբանության մասնակիցներից մեկը ներկայացվել են Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս երկու մասնակցին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...