Կբողոքարկեմ ՀՔԾ-ի անգործությունը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Ուզո՞ւմ եք իմանալ մեր իրավապահ մարնինների ողբալի վիճակը։
Հիմա ներկայացնեմ։
Իրականություն 1.
Ուրեմն ԱԺ-ում կատարված հանցագործության մասին գրություն եմ ուղարկում դատախազություն և ՀՔԾ, որտեղ մանրամասն ներկայացնում եմ բազմաթիվ փաստական տվյալներ, որոնք ակնհայտ վկայում են հանցագործության մասին, այդ երկու մարմիններից էլ ստանում եմ ի պատասխան գրություններ, թե իբր չի ներկայացվել փաստական տվյալներ ու չեն կարող քրեադատավարական ընթացակարգով քննության առնել դիմումում ներկայացված հանգամանքերը։
Իրականություն 2.
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան կարճ գրառմամբ հայտնում է իր ստացած տեղեկությունը՝ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվում։
Սուրեն Պապիկյանն իր ուղիղ եթերում կոչ է անում ստուգել, թե ինչպես է իր մասին իբր գաղտնի տվյալները հասել «Հրապարակ» օրաթերթին՝ ՀՔԾ-ում գործ է հարուցվում։
Ու այս մարդիկ պնդում են, թե չեն կատարում քաղաքական հանձնարարություններ։ Երևի ասում են ու հազիվ զսպում իրենց ծիծաղը։ Բայց դա ամենևին էլ ծիծաղելիլ չէ, դա ողբալի իրողություն է։
Գրությամբ բազմաթիվ փաստական տվյալների հետ հայտնում եմ, որ անհնար էր պատգամավորը կարողանար ամսի 9-ին քվեարկեր նույն ամսի 11-ին ԱԺ-ում ստացված օրենքի նախագծին, քանի որ պարզապես նա չէր կարող այդպիսի նախագիծ տեսներ, այն գոյություն չուներ։ Միայն այս փաստն ամբողջությամբ պարտադրում է իրավապահներին հարուցել քրեական գործ և կատարել նախաքննություն։
ՀՔԾ-ի անգործությունը կբողոքարկեմ։
Հ.Գ. հետո էլ նստում տարբեր շրջանակներում քննադատություններիցս եք դժգոհում»։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ք...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...
Նիկոլ Փաշինյանը Արցախում ԶՈՒ ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին Ստեփանա...