Դադիվանքում կատարված գողության դեպքը բացահայտվել է. կան ձերբակալվածներ
Փետրվարի 19-ին հաղորդվել էր Դադիվանքի եկեղեցական համալիրից կատարված գողության մասին: ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, ԱՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ փետրվարի 18-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 1996թ. ծնված Ն. Ս.-ն, 1996թ. ծնված Գ. Ա.-ն և 1995թ. ծնված Ժ. Մ.-ն նախնական համաձայնությամբ, ներկայացել են Դադիվանք համայնքի վանական համալիր, որտեղ չկողպված դռնով մուտք են գործել փոքր եկեղեցու սրահ և գողացել գանձանակը:
Ն. Ս.-ն, Գ. Ա.-ն և Ժ. Մ.-ն բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին:
Գողոնն առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...