Աշակերտների գիտելիքների մակարդակը 2019-ին բարձրացել է. ՀՀ կրթության տեսչական մարմին
ՀՀ կրթության տեսչական մարմինը ամփոփելով 2019 թվականին կատարած աշխատանքները` հրապարակում է 2019 թվականին ՀՀ ուսումնական հաստատություններում կատարված ստուգումների արդյունքները:
Նպատակը կրթության որակի բարելավմանը եւ կրթության բնագավառի արդյունավետության բարձրացմանը նպաստելն է։
Նախադպրոցական կրթության ոլորտում ԿՏՄ-ի կողմից 2019 թվականի ստուգումների տարեկան ծրագրի համաձայն ստուգումներ են իրականացվել ՀՀ 34 մանկապարտեզներում: Ըստ արձանագրված արդյունքների 2019 թվականին ՀՀ մանկապարտեզների ստուգման արդյունքում միջին ռիսկային միավորը 2018թ-ի համեմատ աճել է եւ կազմել է 24 միավոր: Դա վկայում է նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ օրենսդրության պահանջների կիրարկման առումով առկա ոչ բարենպաստ վիճակի մասին:
Հանրակրթության ոլորտում` ԿՏՄ կողմից 2019 թվականի ստուգումների տարեկան ծրագրի համաձայն ստուգումներ էին իրականացվել ՀՀ 33 դպրոցներում: 2019 թվականի ստուգումների արդյունքում միջին ռիսկային միավորը կազմել է 9.8 միավոր, ինչը վկայում է իրավիճակի բարելավման մասին:
Մնացորդային գիտելիքների ստուգման նպատակով, ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից տրվել են նաեւ գրավոր աշխատանքներ «Հայոց լեզու» (թելադրություն) եւ «Մաթեմատիկա» առարկաներից: 2019 թ-ին գրավոր աշխատանքների արդյունքներն ավելի բարձր են եղել 2018 թ-ի արդյունքների համեմատ: Մասնավորապես. «Հայոց լեզու» առարկայի թելադրության միջին գնահատականը 2018 թ.-ի կազմել է 4.9 միավոր, 2019 թվականին՝ 5.8 միավոր, «Մաթեմատիկա» առարկայի գրավոր աշխատանքից միջին գնահատականը 2018 թ.-ի ստուգված դպրոցներում կազմել է 3.8 միավոր, 2019 թ.-ին՝ 4.4 միավոր: Եվ չնայած, որ արձանագրված արդյունքները գոհացուցիչ լինել չեն կարող, այնուհանդերձ դրական դինամիկան հուսադրող է:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ք...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...
Նիկոլ Փաշինյանը Արցախում ԶՈՒ ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին Ստեփանա...