ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ գիրք է նվիրում Ֆելիքս Ցոլակյանը երեխաներին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը միացել է գիրք նվիրելու ֆլեշմոբին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից, Ցոլակյանը երեխաներին է նվիրում «Աղետների ռիսկի նվազեցման կրթություն» վարվելակերպի կանոնների մասին գրքեր:
Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մեկ տասնամյակից ավելի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։
Օր, որը միավորում է բոլոր նրանց, ովքեր գրքեր են նվիրում երեխաներին և նրանց մեջ կարդալու ցանկություն են սերմանում: Այդ օրը Հայաստանում անցկացվում են տարբեր միջոցառումներ: Եվ իհարկե, այդ օրը յուրաքանչյուրը կարող է հրաշալի նվեր մատուցել ցանկացած մարդու՝ գիրք նվիրել:
Գրքերը կհանձնվեն Արարատի մարզի Արմաշի համայնքային գրադարան, քանի որ գրադարանը դրա կարիքը շատ ունի և այս նախաձեռնությունը կոչված է տեղում ընթերցասրահ այցելությունը ակտիվացնելուն:
Նախարարի փոխանցած փաթեթներից 3-ը կհանձնվեն գրադարանին, մյուսները կբաժանվեն մարզի գյուղերի դպրոցներին:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում հայ ներկայացած տղամարդը հարձակվել է հայուհու վրա
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե Մոսկվայում որպես հայ ներկայացած տղամարդը «Մաքդոնալդսում» ինչպես է հ...
Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ք...