ՏԵՍԱՆՅՈՒԹ. 25-ամյա երիտասարդի մեքենայից հայտնաբերել են հերոինի նմանվող թմրանյութ
Փետրվարի լույս 16-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ստացան, որ Նոր Արեշում բնակվող 25-ամյա մի երիտասարդ մեքենայում թմրամիջոց է պահում։ Լուսադեմին կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։ «Օպելի» զննությամբ քրեական հետախույզները հայտնաբերեցին տարբեր քաշով թմրամիջոցի նմանվող զանգվածներ, որոնցից մեկը՝ հերոինի նմանվող։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ փաթեթներում թմրանյութ էր։ Դրանք առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Սարալանջում բախվում են Porsche Cayenne-ը, Lexus-ն ու BMW-ն
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սարալանջի նորակառույց ճանապարհի, ավտոմ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ «Մոնակո պլազա»-ում. հատուկ ջոկատայինները տեղում են. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ, որ Կոտայքի մարզի Զովունի համայնքում գտնվող «Մոնակո Պլազա» հյուրանոցում ոստիկանական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թիվ 57 երթուղու ավտոբուսում գողացել էր դրամապանակը և բռնվել նույն պահին
Փետրվարի 17-ին, ժամը 9.30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստաց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրաձգություն Գերմանիայում․ զոհվել է 8 մարդ
Գերմանիայի Հանաու քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է տեղական Bild թերթը, զոհվել է 8, վիրավորվել՝ 5...