Երեկ դանակահարված անչափահասներից մեկի վիճակը միջին ծանրության է, մյուսինը՝ կայուն
Փետրվարի 18-ին, ժամը 21։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են ընդունվել երկու դեռահաս դանակահարված տղաներ:
Բ/Կ-ի լրատվության պատասխանատու Գեւորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 16-ամյա տղայի մոտ արձանագրվել է ձախ աճուկային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք: Վիճակը միջին ծանրության է, նկատվում է դրական դինամիկա և առողջության կայունացում:
17-ամյա տղայի մոտ էլ արձանագրվել է գոտկային շրջանի բազմակի և ձախ թիակային շրջանի կտրած-ծակած վերքեր: Վերջինիս մոտ ևս նկատվում է դրական դինամիկա և վիճակի կայունացում: Երկուսն էլ շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դանակահարությունը տեղի է ունեցել վիճաբանության ժամանակ, դանակահարողն էլ, ըստ նախնական տեղեկությւոնների, 16 տարեկան է:
Նմանատիպ հոդվածներ
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...