ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սրճեփ սարքերից գողության ու գողության փորձի դեպքեր են բացահայտել
Երիտասարդը գողանում է Գյումրու Կարեն Դեմիրճյանի փողոցում տեղադրված սրճեփ սարքի դրամապահոցը, որի մեջ 22 հազար դրամ էր։
Գողության վերաբերյալ տեղեկությունը ստանալուն պես ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներ ձեռնարկեցին՝ պարզելով ոչ միայն գողությունը կատարած անձի ինքնությունը, այլև այլ հանցադրվագներ։
Նախնական տվյալներով՝ երիտասարդը փորձել էր գողանալ նաև Շիրակացու փողոցում տեղադրված սրճեփ սարքերից մեկի դրամապահոցը, սակայն ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ գողությունը չէր ավարտել։
Գյումրու բնակիչ, 21-ամյա երիտասարդը հայտնվեց ոստիկանների օպերատիվ տեսադաշտում և կարճ ժամանակ անց հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Մուշի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել դեպքերի մանրամասները։ Գողության ու գողության փորձի փաստերով քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Սարալանջում բախվում են Porsche Cayenne-ը, Lexus-ն ու BMW-ն
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սարալանջի նորակառույց ճանապարհի, ավտոմ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ «Մոնակո պլազա»-ում. հատուկ ջոկատայինները տեղում են. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ, որ Կոտայքի մարզի Զովունի համայնքում գտնվող «Մոնակո Պլազա» հյուրանոցում ոստիկանական...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հնդկաստանի օդանավակայանում ինքնաթիռը թռիչքից առաջ այրվել է
Հնդկաստանի արևմտյան օդանավակայանում թռիչքից առաջ GoAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի շարժիչն այրվել է: Այս մասին...