ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր վթար Երեւանում. վիրավորներ կան
Երեւանում, այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 01։10-ի սահմաններում Աբովյան փողոցի թիվ 8 հասցեի դիմաց բախվել են Երեւանի բնակիչներ՝ 65-ամյա Սարգիս Ա.-ի վարած Hyundai մակնիշի 72 ՏT 772 համարանիշի եւ 23-ամյա Արման Հ.-ի վարած Mercedes մակնիշի 35 ՍG 830 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով Mercedes-ի ուղեւոր՝ Գորիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Բաբկեն Բազունցն ու Hyundai-ի ուղեւոր՝ Երեւանի բնակիչ, 20-ամյա Էլինա Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, փրկարարներն ու ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր բերետները»։
Աղբյուրի տեղեկություններով՝ Hyundai-ի վարորդն ու նրա ուղեւորը սովորում են Երեւանի պետական բժշկական համալսարանի «1+2» ռազմաբժշկական ինստիտուտում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Բախման հետեւանքով էլ մեքենաներից մեկը հայտնվել էր կիսակառույց շինությունում։
Նմանատիպ հոդվածներ
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Սարալանջում բախվում են Porsche Cayenne-ը, Lexus-ն ու BMW-ն
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սարալանջի նորակառույց ճանապարհի, ավտոմ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ «Մոնակո պլազա»-ում. հատուկ ջոկատայինները տեղում են. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ, որ Կոտայքի մարզի Զովունի համայնքում գտնվող «Մոնակո Պլազա» հյուրանոցում ոստիկանական...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հնդկաստանի օդանավակայանում ինքնաթիռը թռիչքից առաջ այրվել է
Հնդկաստանի արևմտյան օդանավակայանում թռիչքից առաջ GoAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի շարժիչն այրվել է: Այս մասին...