Հասարակություն

Հայաստանն ու Շվեդիան ընդլայնելու են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Հայաստանն ու Շվեդիան ընդլայնելու են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար պարոն Բիրյեր Կարլսոնին։ Արման Թաթոյանը ներկայացրել է Մարդու…

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար պարոն Բիրյեր Կարլսոնին։

 

Արման Թաթոյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները, կոնվենցիոն կարգավիճակները, խոցելի խմբերի պաշտպանությանն ուղղված  աշխատանքը:

 

Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են նաև հասարակությունում կանանց և երեխաների իրավունքների հարցերով իրազեկման բարձրացմանն ուղղված արշավները, որոնք իրականացրել է Մարդու իրավունքների պաշտպանը:

 

Արման Թաթոյանը ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երրորդ կողմ է հանդես գալիս ընդդեմ Հայաստանի քննվող գործով, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացնում հատուկ դիրքորոշումներ, որոնք ուղղված են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման վիճակին։

 

Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար պարոն Բիրյեր Կարլսոնը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը:

 

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև նախանշվել են համագործակցության ուղիներ Շվեդիայիում գործող մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատության և իրավապաշտպան այլ կառույցների հետ։

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250