Երևանում ոստիկանին սպանած դեռահասը մեղսունակ է ճանաչվել. նա ընդունել է մեղքը
Ոստիկան Տիգրան Առաքելյանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա Հրաչ Գալստյանը ճանաչվել է մեղսունակ, նրա կալանավորման ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է հանրային պաշտպան Արթուր Հարությունյանը։
Տիգրան Առաքելյանը սպանվել էր 2019 թվականի հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Երևանի Ազատության պողոտայում, երբ գործընկերոջ հետ փորձել էր բերման ենթարկել կասկածելի քաղաքացիներին։
«3 ամիս նա գտնվում էր «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում։ Նոյեմբերի 21-ին Գալստյանը տեղափոխվել էր այնտեղ՝ դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննություն անցնելու։ Փորձաքննության եզրակացության համաձայն՝ Գալստյանը ճանաչվել է մեղսունակ»,–ասել է նա։
Հարությունյանի խոսքով` տղան ընդունել է իր մեղքը, սակայն բացառել է դիտավորությունը։ Տղան չի ցանկացել ոչ մեկին կյանքից զրկել։
Հիշեցնենք՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանները հոկտեմբերի 16-ի գիշերը Ազատության պողոտայում բռնել էին իրենց նկատած ու փախուստի դիմած` 2003 և 2001 թվականներին ծնված 2 եղբայրներին: Նրանցից մեկը խլել էր ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու սպանել 38-ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանին:
Իրավապահները պարզել էին, որ նախքան սպանությունը եղբայրները գողություն են կատարել գեղեցկության սրահից:
Նմանատիպ հոդվածներ
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...