Արտակ Դավթյանը չի պատրաստվում հրաժարական տալ
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը Ազգային ժողովում տեղի ունեցած փակ քննարկումից հետո հայտնեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
«Կադրային փոփոխություններ կլինեն, որոնց մասին կլինեն պաշտոնական լուրեր»։
Արցախի Պաշտպանության նախարարի եւ ՌՈ պետի հնարավոր պաշտոնանկությունների մասով նա նշեց, որ տեղեկություն չունի։
«Կատարված, կատարվող միջոցառումների վերաբերյալ չեմ կարող ինֆորմացիա տալ, բայց առաջիկայում տեղեկատվական բացը կլրացնեն»։
Հարցին, թե ո՞վ է պատասխանատվություն կրելու բանակում զոհերի համար, Արտակ Դավթյանն ասաց, որ օրենքի առջև հավասար են բոլորը, մեղավորները կորոշվեն դատարանի վճռով։
«Անցկացվում են ծառայողական քննություններ, որոնց արդյունքում ենթարկվում են կարգապահական պատասխանատվության, ընդհուպ՝ պաշտոնից հեռացման»,- ասաց նա։
Հարցին, թե կա՞ քրեական ենթամշակույթ բանակում, Դավթյանն ասաց՝ էլեմենտներ կան, բայց մնացածը պարզ կլինի քննության արդյունքներով։ Ինչ վերաբերում է զորամասերում «արտոնյալների» առկայությանը, վերջինս նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։
«13 զոհերից ութի պատճառը մենք հստակ գիտենք և դրանով զբաղվում ենք»,- ասաց նա՝ նշելով․
«Այսօր ունենք ինքնասպանությունը չավարտած դեպքեր, և այդտեղ հստակ է, թե որքանով են դրանք կապված ծառայության հետ։ Շատ դեպքերում դրանք նեղ անձնական պատճառներ են լինում»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՌՈ պետին և Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից հեռացնելու առաջարկությունները ուղարկել են նախագահի
ՀՀ նախագահի աշխատակազմը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբան...
Վարչապետը հանդիպում է Դավիթ Տոնոյանի ու Արտակ Դավթյանի հետ
Քիչ առաջ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ...
ՀՐԱՏԱՊ․ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվեցին պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին եւ Զինված ուժերի բարոյահոգեբան...