Հասարակություն

Վայքի և Սպիտակի ոստիկանապետները ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Վայքի և Սպիտակի ոստիկանապետները ազատվել են զբաղեցրած պաշտոններից
Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը բաժնի պետերի փոփոխություններ է արել:Գրում է «Հայկական Ժամանակը»-ը:  Նրա հրամանով ոստիկանության Վայքի բաժնի պետ Կարեն Սերոբյանն ազատվել է…

Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը բաժնի պետերի փոփոխություններ է արել:

Գրում է «Հայկական Ժամանակը»-ը: 

 

Նրա հրամանով ոստիկանության Վայքի բաժնի պետ Կարեն Սերոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և գրանցվել կադրերի ռեզերվում:

Հիշեցնենք, որ Սերոբյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի նոյեմբերից:

Նրա փոխարեն նշանակվել է ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ Աշոտ Խաչատրյանը:

Ըստ այդմ՝ ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ է նշանակվել Խաչատրյանի տեղակալը:

Արման Սարգսյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաեւ ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Սերգո Ավետիսյանը՝ անցելով երկարամյա ծառայության թոշակի:

Սպիտակի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության Մուշի բաժնի պետի տեղակալը:

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250