ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տեղի ունեցավ լուսանկարիչ Գերման Ավագյանի հոգեհանգիստը

Երեւանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր՝ փետրվարի 17-ին, վերջին հրաժեշտը տվեցին լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանին։

 

Հայտնի լուսանկարչին վերջին հրաժեշտը տալու էին եկել բազմաթիվ քաղաքական, մշակութային գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, նրանց թվում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, գրում է news.am-ը: 


 

«Միշտ ուշադիր էր մարդկանց նկատմամբ, իր հերոսներին որ նկարում էր , հետո միայնակ չէր թողնում, հետներն ընկերություն էր անում։ Անպայման հետաքրքրվում էր նրանց հետագա ճակատագրով, ոնց որ իր սրտից առհավետ մի կտոր նվիրում էր այդ մարդուն։ Ֆանտաստիկ լուսանկարիչ էր։ Առաջին հերթին ընկերանում էր, հետո նոր այդ մարդիկ դառնում էին իր լուսանկարչական օբյեկտը»,- լրագրողներին ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը։

 

Ընկերները ցավով են հիշում հանկարծամահ եղած լուսանկարչին՝ շեշտելով նրա թողած լուսանկարչական ժառանգությունը պահպանելու անհրաժեշտությունը։

 

Շարունակությունը`ՙ սկզբնաղբյուր կայքում

Քաղաքականություն

Պատահարներ