ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապօրինի զենքեր, փամփուշտներ և թմրանյութ. Ախուրյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում Ախուրյանի ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Գյումրու բնակիչ, 34-ամյա մի տղամարդ տանն ու ավտոտնակում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է պահում։
ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում փետրվարի 14-ին, դատարանի որոշմամբ, ոստիկանները խուզարկել են տղամարդու բնակարանն ու ավտոտնակը՝ հայտնաբերելով 4 փամփուշտով լիցքավորված թմբուկավոր ատրճանակ, «ԻԺ» հրացան ու տարբեր հրազենների 60-ից ավելի փամփուշտ։
Հայտնաբերվել է նաև 10 փաթեթ կանեփի սերմ։ Ապօրինի զենք-զինամթերքն ու կանեփի սերմն ուղարկվել են փորձաքննության։ Նշանակվել են դատաձգաբանական ու դատաքիմիական փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Սարալանջում բախվում են Porsche Cayenne-ը, Lexus-ն ու BMW-ն
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սարալանջի նորակառույց ճանապարհի, ավտոմ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ «Մոնակո պլազա»-ում. հատուկ ջոկատայինները տեղում են. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ, որ Կոտայքի մարզի Զովունի համայնքում գտնվող «Մոնակո Պլազա» հյուրանոցում ոստիկանական...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկն արձանագրել է Երևանում Toyota-ի վարորդի կողմից 2 հետիոտնի վրաերթի ենթարկելու պահը
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել փետրվարի 16-ին Երևանում 2 հետիոտնի վրաերթի ենթարկելու պա...