«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի անվտանգության աշխատակիցը հրել և գցել է քաղաքացուն․ ահազանգ
Երեկ՝ փետրվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ «ձախ ձեռքի այտուցվածություն» ախտորոշմամբ իրենց մոտ՝ Ավանի հոգեբուժարան է բուժօգնության դիմել Ռիտա Չեմենյանը, հայտնում է shamshyan.com-ը։
Քաղաքացու ահազանգով մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խմբին ահազանգող Մանուկյանը հայտնել է, որ Ռ. Չեմենյանը վնասվածքը ստացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում՝ տեղի անվտանգության աշխատակցի կողմից վիճաբանության ժամանակ հրել գցելու հետևանքով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ահազանգող Մանուկյանը հայտնել է, որ ինքն աշխատում է Ավանի հոգեբուժարանում՝ որպես բժիշկ: Նոր Նորքի ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքներն ու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցի ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...