Հասարակություն

Որ դեպքում և որքան կարող է բռնագանձվել պարտապանի աշխատավարձից

Որ դեպքում և որքան կարող է բռնագանձվել պարտապանի աշխատավարձից
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն՝ 2020թ. հունվարի 1-ից Երևան քաղաքում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն վճարումները…

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն՝ 2020թ. հունվարի 1-ից Երևան քաղաքում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն վճարումները կատարում է անկանխիկ եղանակով:

 

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պարտավորություն ունեցող  այն քաղաքացին, որի աշխատավարձը փոխանցվում է բանկային հաշվեհամարին և կիրառվել է արգելանք, կարող է ներկայացնել գործատուի կողմից տրված համապատասխան տեղեկանք՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի  56-րդ և 58-րդ հոդվածների հիման վրա ընթացք տալու համար:

 

Գործատուի կողմից տրված տեղեկանքում պետք է նշվի․

1. աշխատողի (պարտապանի) անձնական տվյալները,

2. աշխատավարձի չափը,

3. առևտրային բանկի անվանումը, որին փոխանցվում է աշխատավարձը,

4.գործատուի այն հաշվեհամարը, որից աշխատավարձը փոխանցվում է տվյալ բանկ,

5.գործատուի ստորագրությունը:

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250