Հասարակություն

Մահացել է հայտնի լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանը

Մահացել է  հայտնի լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանը
Այսօր 58 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանը։ 1989 թվականից Գ. Ավագյանը՝ որպես ազատ լուսանկարիչ, համագործակցել է տարբեր պարբերականների հետ։…

Այսօր 58 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանը։ 1989 թվականից Գ. Ավագյանը՝ որպես ազատ լուսանկարիչ, համագործակցել է տարբեր պարբերականների հետ։  Իր լուսանկարներում Գերման Ավագյանը անդրադարձել է սոցիալական հարցերին, մտավոր առողջության խնդիրներին, հանքարդյունաբերության հարցերին, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին։ 

Գերման Ավագյանի ցուցահանդեսները

Միութենական ցուցահանդես, Մոսկվա (1986 թ., բրոնզե մեդալ)
«Ղարաբաղ 92», Երևանի պատմության թանգարան, 1992 թ.
«Ծանոթ դեմքերի քաղաքը», մասնավոր շոու, Երևան, 1994 թ.
«Վաղվա օրվա տունը», ՅՈՒՆԻՍԵՖ, 1995 թ.
«Կատակողների դպրոցը», Երևան
Հայկական արվեստի ցուցադրում, Բոխում, Գերմանիա
«SOS-ի կանչ» բանականության թագավորությունից անդին, մասնավոր շոու, Երևան, 1997 թ.
«Իմիջիայլոց» մասնավոր ցուցահանդես - շոու, Երևան, 1998 թ.
Միջազգային բիեննալե, Գյումրի
ՅՈՒՆԵՍԿՕ, «Մի լքեք տարիքավորներին», 1999 թ.
«SOS-ի կանչ» բանականության թագավորությունից անդին, մասնավոր շոու, Տորոնտո, Կանադա
«Չհայտարարված պատերազմի ուղիներով», Ղարաբաղի հակամարտություն
«Լույսը թունելի վերջում», ՅՈՒՆԻՍԵՖ, ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ, Երևան, 2000 թ.
Անհատական 30 շրջիկ ցուցահանդեսներ սահմանամերձ գյուղերում, 2006 թ.
«Մահից հետո ծնվածները» շարք, ֆոտոփառատոն, Ֆրանսիա

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250