Հասարակություն

Հնդկաստանի դեսպանատունն առաջարկել է Երևանում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը

Հնդկաստանի դեսպանատունն առաջարկել է Երևանում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան էջում հանրային քննարկման է ներկայացրել մի հարց: Նա, մասնավորապես, նշել է. «Կուզեի իմանալ մեր համաքաղաքացիների կարծիքը։…

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան էջում հանրային քննարկման է ներկայացրել մի հարց: Նա, մասնավորապես, նշել է.

 

«Կուզեի իմանալ մեր համաքաղաքացիների կարծիքը։ Մեզ առաջարկ է եկել Հնդկաստանի դեսպանատան կողմից, ըստ որի՝ առաջարկվում է Երևան քաղաքում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը։

Առաջարկվող վայրերն են Օղակաձև զբոսայգին կամ Հանրապետական հիվանդանոցի հարակից զբոսայգին։

Նկարում առաջարկվող տարբերակն է։

Մահաթմա Գանդիի 150 ամյակի կապակցությամբ 2019թ.-ի հոկտեմբերի 2-ին մեկնարկել է Դելիից մինչև Ժնև կազմակերպվող «Շարժվելով դեպի ազատություն և խաղաղություն խորագրով» մեկամյա քայլերթ, որն անցնելու է նաև Հայաստանով և Արցախով: Քայլերթի մասնակիցները այժմ գտնվում են Հայաստանում»:


 

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250