Չինաստանից Ղազախստան տարհանված ՀՀ քաղաքացին կարանտինից հետո դուրս գրվեց հիվանդանոցից
Չինաստանից Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթան տարհանված ՀՀ քաղաքացիները կարանտինից հետո դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին հաղորդում է Tengrinews-ը:
Կորոնավիրուսի պատճառով կարանտինի մեջ գտնվող Ուհան քաղաքից տարհանումից հետո նրանք հիվանդանոցում են մնացել 2 շաբաթ: 89 մարդուց ոչ ոքի մոտ վարակը չի հայտնաբերվել:
«Բոլորի վիճակը բավարար է, ջերմությունը նորմալ է, կորոնավիրուսը ոչ ոքի մոտ չի հաստատվել: Ոմանց մոտ եղել է ՍՇՎ, նրանք ապաքինվել են: Բոլորն առողջ են»,- ասել է Նուրսուլթանի բժշկական կենտրոնի տնօրեն Մուխթար Տուլեուտաեւը:
Բացի Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիներից, Նուրսուլթանում կարանտինի մեջ են գտնվել նաև Բելառուսի 5 քաղաքացիներ:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...
Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ք...
Նիկոլ Փաշինյանը Արցախում ԶՈՒ ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին Ստեփանա...