Բժշկական դիմակները Հայաստանում թանկացել են
Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածումից հետո Հայաստանում բժշկական դիմակները թանկացել են, իսկ խոշոր դեղատնային ցանցերում դրանք գրեթե սպառված են։ Hetq.am-ի ուսումնասիրություներից պարզ են դարձել, որ դիմակները Հայաստան են ներկրվում հիմնականում Չինաստանից։ Թղթակիցն այցելել է մի քանի դեղատուն՝ պարզելու, թե հիմա ի՞նչ արժե բժշկական դիմակը։
Եվ դեղատներում դիմակներ կան վաճառվում են, հատը՝ 25 կամ 30 դրամ:
Եվ կան այնպիսիք, որոնք վաճառում են անգամ 70 կամ 80 դրամ: Խոշոր դեղատնային ցանցերում դիմակների գները չեն փոխվել, բայց մասնավոր դեղատներում կան գնային փոփոխություններ։ Հիմնականում նշում են, որ դիմակ մատակարարողներն են բարձրացրել գինը, դեղատունը ինչ գնով ստանում, այն գնով էլ վաճառում է։
Դեղ արտադրողների միության տնօրեն Թագուհի Փիրուզյանը զրույցում նշել է, որ այն ընկերությունները, որոնք Դեղ արտադրողների միության անդամ են և Հայաստանում դեղ արտադրողներ են, չեն արտադրում բժշկական դիմակներ։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...
Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ք...
Նիկոլ Փաշինյանը Արցախում ԶՈՒ ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին Ստեփանա...