Արտաշատի սոցապը յուրացրե՞լ է երրորդ երեխային հասնող նպաստը
Արտաշատի բնակիչ, այժմ ՌԴ Անապա քաղաքում բնակվող 34–ամյա Տատյանա Մանասերյանը պնդում է, որ Սոցիալական ապահովության ծառայության Արտաշատի բաժինը յուրացրել է իր երրորդ երեխային հասնող միանվագ նպաստը: NEWS.am-ի հետ զրույցում Տատյանան պատմեց, որ «դեռ նախորդ տարվանից է դիմում ներկայացրել Սոցապ, ասել են կփոխանցեն, մեկնել է երկրից, իսկ գումարը այդպես էլ չեն փոխանցել»:
«Իմ 3 երեխաները ծնվել են Ռուսաստանում, բայց Հայաստանի քաղաքացիներ են: Ես երրորդ երեխայի ծննդից հետո եկա, որ երեխայի գումարը ստանամ, քանի որ ինձ օրենքով հասնում է: Նոյեմբերին եմ դիմել, ինձ ասեցին, որ մինչեւ դեկտեմբերի 10-ը կփոխանցվի, բայց այնպես ստացվեց, որ ես գնացի Հայաստանից ու գումարը չփոխանցեցին, չնայած նրան, որ դիմումն ընդունված էր ու հաստատված: Ինձ թվում է` գումարը ստացել եւ յուրացրել են, ու արդեն 4 ամիս է՝ ինձ քաշքշուկի մեջ են գցել»,- պատմեց 34-ամյա կինը:
Նա նշեց, որ ինքը զանգահարել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծ, ներկայացրել խնդիրը, իրեն ասել են, որ օրենքով իրեն պետք է տրամադրեն այդ գումարը: Կինը նաեւ դիմել է վարչապետի անձնակազմ, այնտեղից էլ հաստատել են, որ օրինական է իր պահանջը եւ խնդիրը ուշադրության կենտրոնում կպահեն:
Տիկին Տատյանան այժմ 2.5, 1.5 եւ 5 ամսական երեխաներին Անապայում է թողել, եկել այդ գումարը ստանալու, սակայն դիմումին ընթացք չի տրվում:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...
Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ք...
Նիկոլ Փաշինյանը Արցախում ԶՈՒ ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին Ստեփանա...