Սարի թաղ տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում
Փետրվարի 15-ին, ժամը 16:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցից Սարի թաղ տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհի արգելապատնեշի քարերի մի մասը թափվել է ճանապարհի երթևեկելի հատված:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գլինկայի և Մովսես Խորենացու փողոցների խաչմերուկում՝ կամրջի մոտակայքում, ճանապարհի արգելապատնեշի երեսպատման սալիկների մի մասը (մոտ 4 քմ) պոկվել և թափվել է ճանապարհի երթևեկելի հատված, իսկ մյուս մասը (մոտ 1 քմ) թուլացել է:
Փրկարարներն ընկած քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից և սահմանազատել տարածքը:
Նմանատիպ հոդվածներ
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...