Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը բանավոր կերպով խնդրել է Մարությանի համաձայնությունը՝ այլ աշխատանքի տեղափոխվելու համար
Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը բանավոր կերպով խնդրել է քաղաքապետի համաձայնությունը՝ այլ աշխատանքի տեղափոխվելու համար: Այս մասին տեղեկացնում է Հայկ Սարգսյանը՝ ֆեյսբուքյան գրառման միջոցով:
«Որոշ լրատվականների՝ կեղծիք ու բամբասանք տարածելու մոլուցքը հասել է երեւակայության գագաթնակետին:
Ազատման դիմում չեմ ներկայացրել, ընդամենը բանավոր խնդրել եմ քաղաքապետի համաձայնությունը` այլ աշխատանքի տեղափոխվելու համար:
Սպասում եմ պարոն քաղաքապետի որոշմանը»,- ասվում է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց առ այն, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում էր 168.am-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` նա կարող է առնչվել վերջերս հարուցված մի աղմկահարույց քրեական գործի հետ։ Կայքին հասած տեղեկություններով` Հայկ Սարգսյանը պատրաստվում է մեկնել երկրից։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...
Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ք...