Ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք են հանձնել
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին եկած Գլաձոր գյուղի 42-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «Կալաշնիկով» ինքնաձիգ և 7,62 մմ տրամաչափի 10-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Դրանք գտել էր խորդանոցում։
Փետրվարի 14-ին ոստիկանության Ջերմուկի բաժին եկած 37-ամյա տղամարդը (Ջերմուկի բնակիչ) կամավոր հանձնել է գործարանային համարով ակոսափող հրացան, ինքնաձիգի փամփշտատուփեր, նռնակներ, օպտիկական նշանառության սարք և տարբեր տրամաչափի 140-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Դրանք գտել է նկուղը մաքրելիս։
«Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Վարդենիսի բնակիչ, 59-ամյա մի տղամարդ բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ քեռու գործարանային համարով ատրճանակը, նռնակ և ինքնաձիգի 80 փափուշտ։
Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Մեծամոր գյուղի 40-ամյա մի բնակիչ բաժին է բերել կարճեցված փողով առանց խզակոթի հրացան, նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ, և 110-ից ավելի փափուշտ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։
Գայ գյուղի 62-ամյա մի բնակչուհի ոստիկանության Վաղարշապատի բաժին էր բերել հանգուցյալ ամուսնու կարճեցված փողով հրացանը, հակատանկային ական, պայթուցիչ և տարբեր տրամաչափի 90-ից ավելի փամփուշտ, որոնք գտել էր տանիքը մաքրելիս։
«Շմայսեր» տեսակի դատարկ պահունակով ինքնաձիգն էլ ոստիկանության Արմավիրի բաժնում կամավոր հանձնել է Արմավիր քաղաքի 45-ամյա մի բնակիչ։ Նրա հայտնածով՝ հրազենը գտել է տան նկուղը մաքրելիս։ Այն պատկանել է տարիներ առաջ մահացած հորը։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...
Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ք...