Նարեկ Սամսոնյանը «սուտ մատնության» գործով ներգրավվել է որպես մեղադրյալ
Տուն գալով պարզեցի, որ ՀՔԾ կողմից ծանուցում ունեմ և որպես մեղադրյալ ներգրավված եմ «սուտ մատնության» գործով: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը:
«Անկեղծ ասած էս զարգացումն ամենասպասելին էր և ամենաանհեռանկարը իշխանությունների համար, բայց Նիկոլը գնաց սրան: Ի դեպ, այս գործը նույն քննիչի մոտ է, որն ինձ սպառնացել էր, որ դատելու է: Սա բացահայտ ու լկտի հարձակում է ՄԱՄՈՒԼԻ և խոսքի ազատության վրա, այս քայլով Նիկոլը մեզ մոտեցնում է հարևան պետությանը, իսկ իրեն` իր սիրելի կիրթ անձնավորությանը, բայց դե ինքն ա ընտրել էս ուղին:
Վաղը ժամը 13:00-ին կլինեմ ՀՔԾ-ում, սիրով կպատասխանեմ նաև ԶԼՄ-ների հարցերին: Տեղի ունեցողի մասին ավելի համապարփակ կարծիք կհայտնեմ վաղը, իսկ հիմա միայն ասեմ, որ Հայաստանում չի կարող գտնվել գեթ 1 մարդ ով կարող է կասկածել, որ սույն աբսուրդը քաղաքական հետապնդում է:
Հ.Գ. Ուրեմն հատուկ էս գործը կարելու հրահանգ տված հոգեկան հիվանդի ու էդ հրամանն իրականացնողների համար ասեմ, որ սրանով ինձ տասնապատիկ ավել ստիմուլ եք տալիս: Դուք պատրաստ եղեք դաժան պայքարի, իսկ դրանից հետո դատվելու` էս ամեն ինչի համար»,- գրել է Սամսոնյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...
Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ք...