Իրանը ուկրաինական ինքնաթիռի սև արկղերը այլ պետությունների չի հանձնի
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը ինքնուրույն չի սկսի վերծանել Ուկրաինայի միջազգային ավիաուղիների կործանված ինքնաթիռի սև արկղերը, ու դրանք չի հանձնելու այլ երկրների: Այս մասին նա ասել է փետրվարի 14-ին ամերիկյան NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Անդրադառնալով միջազգային օդային օրենսդրության կանոններին ՝ Զարիֆը նշել է, որ Թեհրանն իրավունք ունի հետաքննություն անցկացնել ուկրաինական Boeing 737-ի աղետի կապակցությամբ, բայց միևնույն ժամանակ խոստովանել է իր երկրի տեխնիկական անկարողությունը այդ հարցում: Նախարարի խոսքով՝ Իրանը չի կարողանա սև արկղերից տվյալներ վերծանել առանց ծրագրային ապահովման, մալուխների և լրացուցիչ տեղեկությունների Միացյալ Նահանգներից կամ արևմտյան այլ երկրներից: Ինչպես նշում է Զարիֆը, Իրանը սև արկղերը վերծանելու հարցում օգնություն է խնդրել Վաշինգտոնից, սակայն մերժում է ստացել:
Իրանի ԱԳ նախարարի խոսով, սև արկղերը այս պահին բացվել են, սակայն դրանց վերծանման վրա ոչ ոք չի աշխատում: «Մենք չենք դիպչի սև արկղերին, առանց շահագրգիռ բոլոր կողմերի ներկայության»,-վստահեցրել է նա:
Հիշեցնենք, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռը կործանվել է հունվարի 8-ին Թեհրանի օդանավակայանի մոտակայքում: Օդանավի բոլոր 167 ուղևորները և անձնակազմի անդամները զոհվել էին:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...
Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ք...