Պարզվել է հոգեմետ նյութեր առերևույթ իրացրած անձի ինքնությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված մեծածավալ և անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է Արտաշատի բնակչին ապօրինի կերպով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութեր առերևույթ իրացրած անձի ինքնությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2020թ. փետրվարի 11-ին՝ ժամը 17:50-ին, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Երևան քաղաքի Արցախի և Արին Բերդ փողոցների խաչմերուկից, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել Արտաշատ քաղաքի 35-ամյա բնակիչը, ում անձնական խուզարկությամբ՝ ձեռքին եղած պոլիէթիլենային փաթեթից հայտնաբերվել է 100 հատ «PHZER PGH 300» գրառմամբ դեղահաբ և մեկ ծալովի դանակ:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վերջինս ձերբակալվել էր ապօրինի կերպով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով:
Իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ կասկածյալը նշված հոգեմետ նյութերը ձեռք է բերել Արտաշատ քաղաքի 33-ամյա բնակչից, ով ձերբակալվել է՝ ապօրինի կերպով հոգեմետ նյութեր ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով, իսկ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:
Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 33-ամյա տղամարդու կողմից նշված դեղահաբերը ձեռք բերելու աղբյուրը, ինչպես նաև այլ անձանց իրացնելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...