«Հրապարակ». Օմոնն այլևս սահման չի պահի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հեղափոխությունից ամիսներ անց՝ 2018 թվականի օգոստոսին, իշխանության, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի անմիջական նախաձեռնությամբ ոստիկանության ներքին զորքերին սահմանում հերթապահության ուղարկելու որոշում կայացվեց։ Այն ժամանակ այդ որոշումն ընդունվեց մեծ ոգևորությամբ։
Թեև «Ներքին զորքերի մասին» օրենքով ներքին զորքերի խնդիրներից էր համարվում նաև «ՀՀ պաշտպանությանը մասնակցելը», սակայն նախկին իշխանությունը նրանց, որպես կանոն, օգտագործել էր ընդդիմադիր հավաքները ճնշելու և ներքին խրամատը պահելու համար։ Պարզվում է, սակայն, որ ոստիկանությունում սպասվող բարեփոխումներից հետո կատարվելու է դարձ ի շրջանս յուր, և, այսպես կոչված՝ օմոնն այլևս սահման չի պահելու։ Երեկ այս լուրը մեզ հետ զրույցում հաստատեց նաև ոստիկանության բարեփոխումների հայեցակարգի հեղինակներից «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Հիշեցնենք․ մշակվել է ռազմավարություն, համաձայն որի՝ ոստիկանությունը կդառնա ներքին գործերի նախարարություն։ Նշենք, որ սահման մեկնող ոստիկաններից մենք պարբերաբար դժգոհություններ ենք ստանում, որ սահման պահելու համար լրացուցիչ վարձատրությունը նորմալ ժամկետներում չեն տալիս։ Բացի այդ, բողոքում են, որ իրենք ոստիկանություն են մտել ոչ թե սահման պահելու համար, այլ հեռանկարային կարիերայի հույսով»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...
Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ք...