Գյումրիում ավտովթարի հետևանքով անչափահաս տղա է տուժել
Այսօր` փետրվարի 14-ին, Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում բախվել են «Օպել» և «Ֆորդ Մուստանգ» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով տուժել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայի 48-ամյա վարորդն ու 17-ամյա ուղևորը։
48-ամյա տուժածին տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն, իսկ անչափահաս ուղևորին` Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ը:
Հիվանդանոցից մեր թղթակցին հայտնել են, որ վարորդի վնասվածքները թեթև են եղել` առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, իսկ 17-ամյա ուղևորի մոտ ախտորոշվել են սալջարդեր, բայց ստացիոնար բուժման անհրաժեշտություն չի եղել։
Ըստ նախնական վարկածի` «Ֆորդ Մուստանգ» մակնիշի ավտոմեքենան ընթացել է Վազգեն Սարգսյան փողոցով, իսկ «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երկրորդական փողոցից։ Իսկ թե ինչու է տեղի ունեցել բախումը, պարզելու են Ճանապարհային ոստիկանության հետաքննիչները։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...